Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է առաջադրվել 2018 թ-ի նախագահական ընտրություններում։ Այդ մասին նա հայտարարել է այսօր Նիժնի Նովգորոդում «ГАЗ» ավտոգործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Ria Novosti-ն։
«Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ նախագահի պաշտոնում»,-ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ նման հայտարարություն անելու համար ամենալավ առիթ ու ամենահարմար վայր չէր էլ կարող լինել։ Վերջինս շնորհակալություն է հայտնել աջակցության համար և վստահություն հայտնել. «Ամեն ինչ մեզ մոտ կստացվի»։
Հավելել է, որ Ռուսաստանը առաջ է գնալու և այդ ուղղությամբ շարժվող երկրին ոչինչ ու ոչ ոք չի կարող խանգարել։