211652_close_icon
views-count8218 դիտում article-date 14:54 05-09-2016

Ռուսաստանում ադրբեջանցի կին է ձերբակալվել՝ ամուսնու 2-ամյա երեխային դաժանորեն սպանելու համար

Ռուսաստանի Իվանովո քաղաքի իրավապահները ձերբակալել են 24-ամյա կնոջ, ով կասկածվում է իր ամուսնու 2 տարեկան դստերը՝ Յանային առևանգելու և դաժանորեն սպանելու մեջ, հաղորդում է Apa գործակալությունը։ Կինը` Գուլխար Շարալիևան, ծնունդով Ադրբեջանից է։ Նա չի ընդունում իրենց ուղղված մեղադրանքները. «Ես ոչինչ չեմ արել, ոչ մի հանցագործություն»։ Շարալիևիան պնդում է, որ այդ ժամանակ եղել է տանը, իսկ ձերբակալել են իրեն, երբ տնից 15 րոպեով դուրս է եկել՝ գնումներ կատարելու խանութում։ Սակայն հարցին, թե ով է եղել տեսախցիկի արձանագրած աղջիկը, նա պատասխանել է, որ ոչ միայն ինքը նման հագուստ ունի։ Հետաքննության վարկածով՝ Գ. Շարալիևան առևանգել է աղջնակին ու սպանել, ով, ինչպես պարզվել է, եղել է իր ամուսնու անօրինական դուստրը։

Նմանատիպ նյութեր