Լիտվան մերժել է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ սպառազինությունների սահմանափակման մասին առաջարկը
Լիտվան չի համաձայնվել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից սպառազինման սահմանափակման մասին առաջարկությանը։
Ինչպես հաղորդում է DW-ն, Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը մերժումը պարզաբանել է Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքով։
Վերջինի խոսքով՝ իր երկիրը չի կարող ծանրաբեռնվել հավելյալ սահմանափակումներով, իսկ Մոսկվան մինչև հիմա չի պահպանում սպառազինությունների վերահսկման անվտանգության մասին պայմանավորվածությունները։
Նա նաև նշել է, որ Լիտվայի պաշտպանունակությունը կարիք ունի ամրապնդման, քանի որ որոշակի դիրքորոշումներում դեռևս անհամաձայնություններ կան և ժամանակը չէ՝ քննարկելու այդ հարցը։