211652_close_icon
views-count1222 դիտում article-date 10:40 28-12-2020

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը մերժել է ՌԴ ԱԳՆ-ի՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու առաջարկը

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը շնորհակալ է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ռուսաստանում մշակված «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելու առաջարկի համար, սակայն չի ընդունի այն։ Այս մասին [url=https://twitter.com/USEmbRuPress/status/1343176932159090689]Twitter[/url]-ում գրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Ռեբեկա Ռոսը։ «Դեսպան Սալիվանը Ռուսաստանի ԱԳՆ-ին շնորհակալություն է հայտնում պատվաստվելու առաջարկի համար, սակայն չէր ցանկանա օգտագործել «Սպուտնիկ V»-ի՝ Ռուսաստանի քաղաքացու համար նախատեսված դեղաչափը։ Մենք ուրախ ենք, որ ամերիկյան երկու պատվաստանյութերն այժմ հաստատվել են և օգնում են մարդկանց պայքարել COVID-19-ի դեմ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում»,- գրել է Ռոսը:

Նմանատիպ նյութեր