Փարիզում անցկացվել է բողոքի ցույց՝ ի պաշտպանություն ասիացի փախստականների
Ֆրանսիայի մայրաքաղաք արիզում նախօրեին տեղի է ունեցել բողոքի ակցիա, հաղորդում է Associated Press-ը։
Տեղի չինովնիկները և Սոցիալիստական կուսակցության անդամները ևս միացել են չինական համայնքի ներկայացուցիչների և մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ակցիային, ովքեր պայքարում են ռասիզմի դեմ։
Ցուցարարները կոչ են արել ոստիկանությանը ապահովել միգրանտների պաշտպանությունը։ Ցույցի առիթ է հանդիսացել նախրոդ ամիս չինացի մի դերձակի սպանությունը, ում փորձել էին թալանել։ Հարձակումը տեղի է ունեցել էթնիկ հողի վրա։
Դեպքից հետո Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնևը հանդիպել էր սպանվածի ընտանիքի ետ՝ խոստանալով ուժեղացնել անվտանգության միջոցառումները։