211652_close_icon
views-count1677 դիտում article-date 09:29 10-09-2014

Բողոքի ցույց Բրյուսելում՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի. տեսանյութ

Բրյուսելում ՌԴ դեսպանատան դիմաց սեպտեմբերի 8-ին «Աղասարյան» հիմնադրամը բողոքի ցույց էր կազմակերպել՝ ի պաշտպանություն հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի։ Դիմում է հղվել Բելգիայում Ռուսաստանի դեսպանին, "Ամնեստի ինտերնասցիոնալ" կազմակերպությանը և Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ կոչով ահազանգելու որ երկարատև կալանքի տակ մնալը կարող է ճակատագրական լինել մեր հայրենակցի համար՝ հաշվի առնելով նրա առոջական վիճակը և աջակցել մեր պահանջին փոխելու խափանման միջոցը տնային կալանքի կամ ազատ արձակել գրավի դիմաց: Ցույցի գլխավոր նպատակն էր՝ ահազանգել մարդու իրավունքների ոտնահարման կոպիտ փաստի մասին և իրազեկել Բելգիայի հանրությանը օրենքն արհամարհելու շարունակականության մասին: Ցույցի ընթացքում օդ բաց թողնված սրտաձև փուչիկները հաղորդագրությունն էր իրեն՝ մեր հոգու սիրո ու ջերմության: Ցույցն եզրափակվեց սգո ծարկեպսակ դնելով ՌԴ դեսպանատան մուտքի դիմաց "խաղաղ հանգչեն մարդու իրավունքները" գրությամբ: Տեսանյութը՝ «[url=https://www.youtube.com/watch?v=-HimRyts6Wc&list=UUcQXtTeOtC67KKuPJFUqtPg]Ազատություն[/url]» ռադիոկայանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր