211652_close_icon
views-count39962 դիտում article-date 09:03 05-09-2016

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Mercedes-ը րոպեների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանում թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարում են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվում է մոխրակույտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes մակնիշի 34 FM 588 համարանիշի ավտոմեքենան պատկանում է Գարուշ Խաչատրյանին։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Թե ինչն է Mercedes-ում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի մի քանի փորձաքննություններից հետո։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր