211652_close_icon
views-count28322 դիտում article-date 21:12 04-09-2016

Ավտովթար Երևանում․ Նուբարաշենի աղբանոցի մոտ բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ, 2-րդ ոլորանում բախվել են՝ Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 58-ամյա Աշոտ Անդրեասյանի վարած Opel մակնիշի 34 MU 903 համարանիշի և Երևան քաղաքի Վարդաշեն 12-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Սարիբեկ Իսպիրյանի վարած Mercedes մակնիշի 34 VP 498 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 26-ամյա Նարեկ Գյոզալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները։ Վթար մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նրանք եղել են սթափ։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր