211652_close_icon
views-count3702 դիտում article-date 19:38 04-09-2016

Սիրիայում թեժ մարտերը շարունակվում են

Ինչպես հայտնում է Ria.ru-կայքը, ամբողջ գիշեր Հալեպում կատաղի մարտեր են ընթացել, ինչի արդյունքում կառավարական զորքերը կարողացել են ազատագրել մի շարք տարածքներ։ Ահաբեկիչների դեմ կռվել են ապստամբներն ու կանոնավոր զորքը։ Ազգային գվարդիան նույնպես մասնակցել է թեժ մարտերին ու ազատագրված տարածքների գործողություններին։ Մարտերն այսօր առավոտյան շարունակվել են, սակայն ահաբեկիչների հսկողության տակ շարունակում է մնալ 1 զորամաս։

Նմանատիպ նյութեր