Երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում
Ինչպես հայտնում է BBC-ն, ԱՄՆ-ում տեղի է ունեցել 5․6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։
Օջախի խորությունը եղել է 6․6 կմ։ Երկրաշարժը տեղի է ունեցել Օկլահոմա նահանգի Պաունի քաղաքից 14 կմ հյուսիս արևմուտք։
Տուժածների և ավերածությունների մասին առայժմ հստակ տեղեկություններ չկան։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։