211652_close_icon
views-count2748 դիտում article-date 16:07 03-09-2016

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեին և նույն կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին: Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական ազատ դաշինքի գործունեությունն Արցախին սատարելու հարցում և կարևորել պատվիրակության այցը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով: «Համոզված եմ, որ ԵԱԴ պատվիրակության թվով երրորդ այցելությունը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծելու»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը: Խոսելով Արցախ այցի մասին՝ ԵԱԴ գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենը նշել է, որ մեծ ուրախությամբ են ընդունել հրավերը և պատրաստակամություն հայտնել շարունակելու կառույցի միջոցով եվրոպական համայնքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին իրազեկումը: «Արցախում կատարվող իրադարձությունները չեն կարող դուրս մնալ Եվրոպայում տեղի ունեցող ընդհանուր գործընթացներից», - ընդգծել է Գյունտեր Դաուենը: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ քաղաքական դաշտի, մասնավորապես, Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի միջև փորձի փոխանակմանը, միջկուսակցական հարթակի միջոցով եվրոպական կառույցներում Արցախի Հանրապետության շահերի պաշտպանմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր