211652_close_icon

Թուրքիայում քուրդ զինյալների կրակահերթից 2 թուրք զինվորական է սպանվել

views-count1592 դիտում article-date 15:05 01-10-2015
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում այսօր առավոտյան Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները հրազենային կրակ են բացել ճանապարհով ընթացող ավտոմեքենայի վրա, որի մեջ եղել են թուրքական բանակի ծառայողներ: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ավտոմեքենան ընթանում էր Սիլվանի ուղղությամբ, երբ հրազենային կրակահերթ է բացվել նրա վրա, ինչի հետևանքով թուրք զինվորականները սպանվել են: Նահանգում սկսվել են քուրդ զինյալների որոնման գործողություններ:

Նմանատիպ նյութեր