211652_close_icon
views-count30309 դիտում article-date 23:13 02-09-2016

Հրապարակվել է Մոսկվայի կենտրոնում Կրեմլի պաշտոնյայի ծառայողական BMW-ի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում հրապարակվել է այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Մոսկվայի կենտրոնում՝ Կուտուզովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող Mercedes CLS դասի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս գալիս հանդիպակաց գոտի և բախվում ընթացող BMW 7-րդ սերիայի ավտոմեքենային: Բախման հետևանքով BMW-ի վարորդը, ով Կրեմլի պաշտոնյայի վարորդն էր՝ տեղում մահացել է, իսկ Mercedes CLS-ի վարորդ, 38-ամյա Յան Կամիլովը ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է: Պարզվել է, որ մահացած վարորդը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ 10 տարվա աշխատանքային փորձով վարորդն էր և այդ պահին նա մեքենայում առանց ուղևորի է եղել: Ըստ նախնական տվյալների՝ մեղավոր վարորդին 5 տարի ազատազրկում է սպասվում: Ներկայացնում ենք տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր