Ճապոնիայում տարեց կարատեիստը հաղթել է 2 մետրանոց արջի հետ մենամարտում
Ճապոնիայի Գումա պրեֆեկտուրայում տարեց տղամարդը հաղթել է իր վրա հարձակված 2-մետրանոց արջին: Այս մասին հայտնում են պրեֆեկտուրայի ոստիկանությունից:
63-ամյա տղամարդը ձկնորսությամբ է զբաղվելիս եղել, երբ նրա վրա հարձակվել է հիմալայան հսկա արջը: Փարձառու կառատեիստը «մենամարտի» ժամանակ մի քանի անգամ հաջողացրել է սեղմել արջի աչքերին, ինչից հետո գիշատիչը փախուստի է դիմել, գրում է Japan Times թերթը:
Հրատարակչությունը չի նշում՝ ինչ գոտի ուներ մարտարվեստի տարեց վարպետը:
Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդը արջի հարձակման հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն բաց վերքերով կարողացել է ինքնուրույն հասնել մոտակա հիվանդանոց:
Տեղի իշխանությունները հորդորել են չկրկնել տարեց վարպետի սխրանքը:
Նշենք, որ Գումա պրեֆեկտուրայում արջերը հաճախ են հարձակվում մարդկանց վրա: Վերջին անգամ նման հանդիպումն ավարտվել էր կնոջ մահով, որը մահացել էր հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից: