211652_close_icon
views-count1834 դիտում article-date 20:15 24-11-2025

Լեգենդար Ջորջիո Պետրոսյանը հաղթել է կարիերայի վերջին մենամարտում

Իտալահայ լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կարիերայի վերջին մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Ժոզե Սոուզային:

39-ամյա Ջորջիո Պետրոսյանը տարել է իր 109-րդ հաղթանակը: Հանրահայտ մարզիկը կարիերայի ընթացքում գրանցել է նաև 3 պարտություն, 2 ոչ-ոքի:

Պետրոսյանը կարիերայի ընթացքում 2 անգամ չեմպիոն է դարձել K-1-ի Համաշխարհային Գրան պրիում, մեկական անգամ էլ հաղթել է Glory-ում, ONE Championship-ում և Bellator-ում:

Նմանատիպ նյութեր