211652_close_icon
views-count1522 դիտում article-date 15:12 02-09-2016

ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթանալ մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում իրավական ակտերի նախագծերի մշակման ոլորտում հանրության իրազեկման հետ առնչվող առկա հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, կստեղծվի մեկ միասնական առցանց հարթակ, որը հնարավորություն կտա գերատեսչությունների համար իրենց կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը տեղադրել ինչպես իրենց պաշտոնական կայքում, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այդ կերպ կարող են ծանոթանալ տեղադրված նախագծերին, իսկ միասնական կայքում գրանցվելու դեպքում՝ ներկայացնել նաև իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում: Վերոնշյալ կարգավորումները հնարավորություն կստեղծեն առցանց հետևել նախագծի հետագա ընթացքին՝ ընդունվել է արդյոք, թե ոչ, ինչպես է խմբագրվել, չընդունելու հիմնավորումները:

Նմանատիպ նյութեր