211652_close_icon
views-count1919 դիտում article-date 15:59 02-09-2016

Սիրիայում խաղաղ բնակիչներով ավտոշարասյուն է գնդակոծվել. կա 25 զոհ

Սիրիայի Համա քաղաքում գնդակոծության է ենթարկվել խաղաղ բնակիչների տեղափոխող ավտոշարասյունը, հաղորդում է Anadolu-ն։ Ըստ կայքի տեղեկությունների՝ զոհվել է 25, վիրավորվել՝ 35 մարդ։ Վերջիններս փորձում էին լքել մարտական գործողությունների գոտին, երբ հայտնվել են կառավարական ուժերի օդային հարվածների տակ։ Նշված հատվածում դաժան մարտեր են ընթանում Սիրիայի բանակի ու ընդդիմադիր ուժերի միջև։ Այդ մասին հայտնել է Համայի քաղպաշտպանության ներկայացուցիչ Հուսեին Ֆադին։ Վերջինի խոսքով՝ բնակիչները պատրաստվում էին հասնել Իդլիբի հարավային մասը։ Վիրավորներին դուրս են բերել այրվող ավտոմեքենաներից և տեղափոխել հիվանդանոցներ։

Նմանատիպ նյութեր