211652_close_icon
views-count2209 դիտում article-date 14:41 02-09-2016

Հնարավոր է՝ «Ռոսնեֆթ»-ը 2016 թվականին սեփականաշնորհվի. Պուտին

2016 թվականին չի բացառվում, որ «Ռոսնեֆթ» ընկերությունը սեփականաշնորհվի, Bloomberg գործակակությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իհարկե, եթե ռազմավարական ներդրողներ գտնվեն»,-հավելել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ ընկերության բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ ծրագրերը դեռ մնում են բյուջռի պակասորդի կրճատման փորձերի ֆոնին, իսկ 1 փաթեթի գինը կարող է հասնել մինչև 11 մլրդ դոլարի։ Պուտինը նաև հավելել է, որ «Ռոսնեֆթ»-ի բաժնետոմսերի մի մասը վաճառռլու պատրաստակամությունը խոսում է այն մասին, որ որոշ ոլորտներում պետությունը ձգտում է իր ներկայությունը հասցնել նվազագույնի։

Նմանատիպ նյութեր