Այսօրվա տոնն առանձնահատուկ նշանակություն ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է իր Անկախության 25-ամյակը: Արցախի անկախության այս տարվա տարեդարձի տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Պատճառը ոչ այնքան հոբելյանական թվով է պայմանավորված, որքան ապրիլի քառօրյա պատերազմից հետո հայկական երկրորդ պետության հզորությունը թշնամուն ի ցույց դնելու մղումը: Այսօր կարծիքներ են հնչում, որ Արցախի անկախության հռչակումը մարտավարական սխալ քայլ է եղել, և ավելի ճիշտ կլիներ Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը ավարտին հասցնելը: Սակայն իրավիճակի նրբությունն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիք ունի, մեր անելիքի էությունը չի փոխվում: Իսկ բոլորիս անելիքը մեկը պետք է լինի` հայկական երկու պետությունների՝ Արցախի և Հայաստանի շենացում և հզորացում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]