211652_close_icon
views-count1746 դիտում article-date 15:15 02-07-2019

Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան․ News.am

Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հնձնման արարողության ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաղորդում է [url=https://news.am/arm/news/521694.html]News.am[/url]-ը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ կան Հայաստանում, դրանք ունեն լուծման մեկ բանալի և այդ բանալին գիտելիքն է, իմացությունը, հետազոտությունը: Եվ նման համալսարանները իրենց հետ Հայաստան են բերում կրթության, գիտության, հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ: Այդ փորձից օգտվելը մեզ համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի կառավարությանը այս համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար»,-հայտարարեց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ բազմիցս ասել է, որ որպես ռազմավարական տեսլական, պատկերացնում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն. «Այս շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ իր հետ բերում է, այլև ՀՀ-ում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»: Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/521694.html]սկզզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր