3816 դիտում
09:34 02-09-2016
Աղավնաձորցիների հետ տեղի ունեցածը բնորոշում է Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքի թշվառությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչների հետ տեղի ունեցածը ամբողջությամբ բնորոշում է Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքի թշվառությունը։ Խոշոր գինի արտադրող ընկերություններից մեկը՝ «Վեդի Ալկո»-ն, անցած տարի ՀՀ իշխանությունների հորդորով պահանջարկից ավել խաղող մթերելու պատճառով այդպես էլ չի կարողանում գյուղացիներից ընդունած խաղողի դիմաց վճարել և սնանկացման վտանգի առջև է հայտնվել։
Աղավնաձորցիները հնարավոր բոլոր դռները թակել են։ Երեկ էլ իրենց դպրոցն էին պաշարել, որ ևս մեկ անգամ իշխանությունների ուշադրությանն արժանանան։ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ինքը «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանի հետ գնացել է Աղավնաձոր և հանդիպել բնակիչներին, պայմանավորվել են մինչև սեպտեմբերի 15-ը խնդիրը լուծել։ «Կփորձենք նույնիսկ երաշխավորներ գտնել, որպեսզի «Վեդի Ալկո»-ի սեփականատիրոջը կարողանան վարկ տրամադրել»,- ասաց մարզպետը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»