8112 դիտում
10:32 12-03-2015
«Քարֆուրի» բացումը ցույց է տալիս Հայաստանի թշվառությունը. 168 Ժամ
«168 Ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Երեկ Երևանում պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը: Համաշխարհային հեղինակավոր այս ցանցի ներկայությունն իսկապես նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար և արդարացիորեն ոգևորել է շատերին ինչպես՝ կենցաղային մակարդակում, այնպես էլ՝ որպես տնտեսական-քաղաքական իմաստով աննախադեպ քայլ՝ մոնոպոլացված տնտեսություն ունեցող երկրի համար: Բայց «Քարֆուրի» բացումն իսկապես նշանակալի լինելով՝ ցույց է տալիս նաև Հայաստանի թշվառությունը:
Եթե Հայաստանը չհրաժարվեր Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից ու չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, «քարֆուրների» ու եվրոպական այլ հեղինակավոր բիզնես միավորների մուտքը Հայաստան լինելու էր ոչ թե աննախադեպ, այլ օրինաչափ երևույթ: Եվրոասոցացումը հեռանկարում հանգեցնելու էր նաև Հայաստանի տնտեսության եվրոպականացմանը, Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տնտեսական տիրույթին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայաստանն իրեն զրկեց այդ հնարավորությունից, ինչի արդյունքում այսօր ստիպված ենք այսքան ոգևորվել եվրասիականացվող Հայաստանում եվրոպական բիզնեսի այսպիսի ներկայացվածությամբ»:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
5671 դիտում
13:30 04-08-2019
Նվազագույն աշխատավարձի պերճանքն ու թշվառությունը. Վաչե Գաբրիելյան. 168.am
2492 դիտում
09:36 03-04-2021
Պուտինը ցույց է տալիս իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ․ «168 ժամ»
2442 դիտում
10:00 09-09-2014
«Քարֆուրի» մուտքը հայկական շուկա արմատական փոփոխություններ է բերելու. ՀԺ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»