211652_close_icon
views-count2247 դիտում article-date 09:16 02-09-2016

ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, թե Սևանում ում է սատարելու որպես քաղաքապետի թեկնածու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում Սևանում ում է առաջադրելու որպես քաղաքապետի թեկնածու: Երեկվա դրությամբ առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից երկուսը ՀՀԿ անդամ են։ Խոսքը Սևանի նախկին քաղաքապետեր Գևորգ Մալխասյանի ու Աշոտ Ալեքսանյանի մասին է: Գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը դեռ չէր առաջադրվել հավանաբար սպասելով ՀՀԿ-ի որոշմանը, որը կկայացվի այսօր։ Մենք փորձեցինք ՀՀԿ-ից պարզել, թե Սևանում ի վերջո ո՞ւմ են առաջադրելու։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասաց, որ այդ հարցին այսօր կպատասխանի։ Այսօր ժամը 6-ին ավարտվում են առաջադրումները։ Սևանից ստացած մեր տեղեկությունների համաձայն, նախկին քաղաքապետերը առաջադրվել են՝ այդ քայլը ՀՀԿ-ի հետ առանց համաձայնեցնելու։ Եվ հիմա կուսակցությունում չեն կողմնորոշվում, թե ում թեկնածությունը սատարեն։ Երեքն էլ ՀՀԿ-ի համար որոշակի նշանակություն ունեն իրենց կողմնակիցներով ու որոշակի ազդեցությամբ։ Եվ ՀՀԿ-ն չի ցանկանում նեղացնել նրանցից որևէ մեկին։ Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, այս ցանկում որոշակի առավելություն ունի գործող քաղաքապետը։ Բայց քննարկվում է նաև որևէ մեկին չպաշտպանելու տարբերակը, որ երեքը մրցակցեն ու հաղթողը դառնա քաղաքապետ։ Ի դեպ, Սևանում ՀՅԴ-ն էլ է քաղաքապետի թեկնածու առաջադրել Արտակ Վարդանյանին, կան նաև ինքնաառաջադրված երկու անկուսակցական թեկնածուներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր