Ռուսաստանը չի վաճառում իր տարածքները, սակայն Ճապոնիայի հետ համերաշխությունը կարևոր է. Վ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման նախաշեմին Կուրիլյան կղզիների խնդրի հետ կապված՝ հայտարարել է՝ Մոսկվան վաճառքի չի հանում իր տարածքները, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք չենք վաճառում մեր տարածքները, չնայած շատ կցանկանայինք մեր ճապոնացի ըկերների հետ այդ խնդրի լուծումը գտնել»,-Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահը։
Խոսելով Տարաբարով կղզու մասին, որը գտնվում է Ամուր գետի վրա, նա նշել է, որ Մոսկվան երբեք էլ այդ տարածքը չի հանձնել՝ Պեկինին՝ հիշեցնելով, որ այդ հարցի շուրջ բանակցություններն ընթացել են մոտ 40 տարի։
«Եվ եթե մենք հասնենք Ճապոնիայի հետ նույն բարձր մակարդակի վստահությանը, ինչպես Չինաստանի դեպքում եղավ, ապա կկարողանանք ինչ-որ փոխզիջումների գնալ այդ հարցում»,-ընդգծել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ դեռ 1956 թվականին ստորագրվել էր պայմանագիր, որը վավերացվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և Ճապոնիայի խորհրդարանի կողմից, իսկ հետո Տոկիոն հրաժարվել է իրագործել պայամանագրի կետերը, ինչից հետո էլ Խորհրդային Միությունը չեղյալ է հայտարարել պայմանագիրը։