1132 դիտում
20:20 05-10-2023
Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել․ Պուտին. tert.am
Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, «Վալդայ» ակումբում Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին ի պատասխան հայտենլ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է tert.am-ը
«Այստեղ գաղտնիք չեմ բացահայտի։ Մենք վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս առաջարկել ենք մեր հայ ընկերներին փոխզիջումների գնալ, Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և, հետևաբար, պահպանել Հայաստանի և Ղարաբաղի միջև տարածքային կապը։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ամեն անգամ մեզ ասում էին. «Ոչ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»», - ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը պնդում էր, որ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նա նավթ և գազ արդյունահանող երկիր է՝ ավելի քան 10 միլիոն բնակչությամբ։ Իրենք առաջարկել են փոխզիջում գտնել, որոշումներ կայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ «երաշխավորելով Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ստեղծված Լաչինի միջանցքի անվտանգությունը և երաշխավորելով այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը»։

Նմանատիպ նյութեր
1242 դիտում
11:56 22-06-2015
ԵԽԽՎ-ն կարող է փոխզիջման գնալ ռուսական պատվիրակության լիազորությունների հարցում
3172 դիտում
17:40 12-07-2020
ԵՄ-ն կոչ է անում Սերբիային և Կոսովոյին փոխզիջման գնալ
Այս բաժնից
871 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
1024 դիտում
20:19 02-01-2025
Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել
1222 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով