211652_close_icon
views-count25073 դիտում article-date 21:54 01-09-2016

Արագածոտնի մարզում 50-ամյա վարորդը Mitsubishi Pajero IO-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Մելիք գյուղի բնակիչ, 50-ամյա Պարգև Կարապետյանը Սադունց գյուղում իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 DՍ 835 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բերքառատ գյուղի բնակիչ, 62-ամյա Գևորգ Աթոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն նա տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Ծաղկահովիտի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր