211652_close_icon
views-count2162 դիտում article-date 20:22 01-09-2016

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների մասին

2016 թ. օգոստոսի 18-ից 30-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվել է «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր հայտնաբերել և ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը: Միջոցառման անցկացման ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 60 տոննա 821 կգ վայրի աճած կանեփի և 54,5 կգ կակաչի կանաչ զանգված: Տնամերձ 19 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 183,7 կգ կշռով կանեփի 795 բույս: Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 725 գրամ «մարիխուանա», 26,6 գրամ «դեզոմորֆին», 1 հաբ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 0,6 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 միավոր հրազեն, որից 1 «Մակարով» ատրճանակ՝ 8 փամփուշտով, 1 անհայտ մոդելի ատրճանակ` 4 փամփուշտով: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 8 միավոր հրազեն, որից` 1 ատրճանակ, 1 «Կարաբին» հրացան, 1 կարճեցված խզակոթով որսորդական հրացան, 1 ակոսավոր հրացան, 1 ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 3 որսորդական ողորկափող հրացան, ինչպես նաև տարբեր տրամաչափի 411 փամփուշտ և 3 նռնակ: Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 48 հետախուզվող, թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 17 անձ: Միջոցառման ընթացքում հայտնաբերված հանցագործությունների կապակցությամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 28 քրեական գործ, որից 23-ը վերաբերում են թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, 49 դեպքով նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ[/b]

Նմանատիպ նյութեր