211652_close_icon
views-count25075 դիտում article-date 14:02 01-09-2016

Եթե Էջմիածնում կա մեկը, որ էջմիածնեցին ուզում է ազատվել, էդ սմերտիզմն է

Գրառումն ուղղված է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին. «Ընկեր սմերտ, եթե Էջմիածնում կա մեկը, որ էջմիածնեցին ուզում է ազատվել, էդ սմերտիզմն է։ Լսիր, այ սմերտ, դու այնպես ես խոսում, որ Էջմիածնում բոլորս վախկոտ ենք, ու դու ե՞ս փորձում մեզ պաշտպանել, որ դու ինքդ պաշտպանվելու կարիք ունես դեռ մանկուց։ Ես՝ որպես Էջմիածնի բնակիչ, կոչ եմ անում և պահանջում` հերի՛ք է այդքան ստորանաս, բամբասկոտ կանանց պես ցեխ ես շպրտում մարդկանց վրա, ու են մարդկանց, ումով կյանք ու շրջապատ ես մտել, ումով պաշտոնի համն ես զգացել, ումով կուշտ փորով հաց ես կերել։ Զարմանալի է, մի՞թե տղամարդը կարա այսքան անթասիբ լինի։ Լսիր, սմերտ, ուշքի արի, եթե թեկնածու ես, քեզ պահիր արժանի տղամարդուն վայել, ուրիշներին վարկաբեկելով փորձում ես ռեյտինգդ բարձրացնել, բայց ուղեղիդ չի հասնում, որ ,ընդհակառակը, ստորանում ես։ Եթե խոսում ես, խոսիր միայն քո անունից: Ո՞վ է քեզ իրավունք տվել, որ խոսես մի ամբողջ էջմիածնեցու անունից։ Փա՛ռք Աստծո, Էջմիածնեցին թասիբ ունի, Էջմիածնեցին հպարտություն ունի ու ոչ մի բանից չի վախենում։ Եթե կարգ ու կանոնը նշանակում է Մանվելիզմ, ապա մենք դրան համաձայն ենք։ Էջմիածնեցին ապահով քնում է ու ապահով փողոց է դուրս գալիս ցանկացած ժամի, իսկ քո սմերտիզմը, որ մինչև այսօր անգամ բարևն ես շքեղություն համարել մարդկանց տալու համար, դու ինչ գիտես, թե շնորհքն ու մարդկությունը ինչ է։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում ձեզ` ուշքի եկեք, Էջմիածնեցին արդեն 2008 թ. ապացուցել է, թե որ թեկնածուին է վստահում, թե սուրբ քաղաքի ապագան, թե մարդկանց առօրյա հոգսը, և դա Կարեն Գրիգորյանն է ու չփորձեք համեմատվել, որովհետև տարբերությունը անսահման է։ Ձեզ զսպվածություն և շուտափույթ հոգու խաղաղություն։ [b]Հեղինե Ղազարյան[/b]»։

Նմանատիպ նյութեր