2199 դիտում
09:42 01-09-2016
Գյումրիում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին բավականին կոշտ են ընդունել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով, անցած շաբաթ Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ կատարած այցի ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին բավականին կոշտ են ընդունել։ Պատճառը կառավարությունում այդ մասնաճյուղը լուծարելու և Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտին միացնելու որոշման նախագիծն է: Տնտեսագիտականի ուսանողադասախոսական կոլեկտիվը դեմ է այդ նախագծին։ Մեր տեղեկություններով, այդ միավորմանը ձգտում և դրա խոստմանը հասել է Մանկավարժական ինստիտուտի նորանշանակ ռեկտոր, Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը։ Տնտեսագիտականի ռեկտոր Սամսոն Դավոյանը հաստատեց, որ դասախոսներն ու ուսանողները շատ վրդովված են նախարարին ընդունել։ «Մեր մասնաճյուղը կայացած բուհ է բոլոր չափանիշներով, և միավորելը ճիշտ չի լինի։ Բուհական համակարգում շատ քչերն են, որ վերջին տարիներին ուսանողների քանակի ավելացում են ունեցել, իսկ Գյումրիում մենք միակն ենք, որ ուսանողների աճ ունենք»,– հավելեց Դավոյանը»։
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2705 դիտում
12:44 05-04-2018
Մենք կոշտ ենք եղել և կշարունակենք կոշտ լինել Մոսկվայի հետ. Սպիտակ Տուն
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»