Բրազիլիայի նախագահը պաշտոնանկ արվեց
Բրազիլիայի Սենատը այսօր՝ օգոստոսի 31-ին, կողմ քվեարկեց երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին իմպիչմենտ հայտնելու հարցի շուրջ և վերջնականապես պաշտոնանկ արեց վերջինիս:
Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտին կողմ է քվեարկել 61 սենատոր, իսկ 20-ը՝ դեմ:
Նշենք, որ նախագահին կփոխարինի երկրի փոխնախագահ Միշել Թեմերը: