Հարկավոր է Ռուսաստանին վերադարձնել G8. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ սիրիական և ուկրաինական հակամարտությունների հետ կապված՝ հարկավոր է վերադարձնել Ռուսաստանին «մեծ ութնյակ»։
Գերմանական RedaktionsNetzwerks Deutschland թերթին տված հարցազրույցում Շտայնմայերը նշել է, որ նշված երկու հակամարտությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է Ռուսաստանի միջամտությունը և նրա չբացառելը համաշխարհային առաջատար երկրների համագործակցությունից։
««Ութնյակ» վերադարձի բանալին Մոսկվայում է»,-հավելել է Գերմանիայի արտգործնախարարը։
Վերջինի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանին հաջողվի հասնել այդ հակամարտություններում կրակի դադարեցմանը։ Իսկ ավելի վաղ նա քննադատել էր մինսկյան համաձայնությունների իրագործման մակարդակը։