1309 դիտում
15:58 08-04-2014
Մեզ աջակցություն է հարկավոր ոչ միայն Ռուսաստանին պատժելով. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի խոսքով՝ այսօր Եվրոպան հանդիսանում է ոչ միայն Ուկրաինայի անվտանգության, այլ նաև Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրների ապագա հաջողությունների երաշխավորը: Այս մասին ապրիլի 7-ին Վիլնյուսում կայացած ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների հանդիպմանը հայտարարել է Ուսուպաշվիլին:
Նա ընդգծել է, որ Վրաստանին նույնպես հարկավոր է Եվրոպայի աջակցությունը, սակայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելը բավարար չէ Վրաստանին օգնելու համար:
«Մենք համալիր խնդիրներ ունենք և ուրախ ենք, որ մեր գործընկերները գիտակցում են դա»,-ասել է նա՝ մեկ անգամ ևս հաստատելով Վրաստանի նվիրվածությունը եվրոպական զարգացման ուղուն և շեշտելով, որ եվրաինտեգրման մասին որոշումը կայացվել է ոչ մեկ քաղաքական ուժի կողմից: Այն վրաց ժողովրդի կամքն է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4204 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1225 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար