Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 չվերթ են հետաձգել
Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի քան 70 ավիաչվերթ են հետաձգել: Այս մասին հայտնում է Ren.tv-ն:
Մասնավորապես, Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է 56 չվերթ, Վնուկովո օդանավակայնում՝ մոտ 20:
Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/30/94166/]խոշոր փաչի կարկուտ [/url]էր տեղացել:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր այս պահին տարբեր սոցիալական կայքերում տեղադրում են տեղումների մասին տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ապշեցնում են Մերձմոսկվայում և Մոսկվայում տեղացած կարկուտի ռեկորդային չափսերով:
Նոր Մոսկվայում կարկուտի չափսերը ռեկորդային են եղել՝ հավի ձվի չափ: Էլեկտրոստալում և Զվենիգորոդում՝ բալի: Խոշոր կարկուտ է տեղացել նաև Կալուգայի մարզում: