211652_close_icon
views-count3766 դիտում article-date 16:48 30-08-2016

Ձերբակալվել է Ստամբուլի նախկին ոստիկանապետը

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Հուսեին Չափքինը, հաղորդում է թուրքական Haber7 թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Թերթի տվյալներով՝ Չափքինին իրավապահները ձերբակալել են իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողության շրջանակում, ում թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում հուլիսին իրականացված ռազմական հեղաշրջումը նախաձեռնելու մեջ։ Իսկ Չափքինը, մասնավորապես, մեղադրվում է Գյուլենի գործողությունները կոծկելու մեջ։ Նա զբաղեցրել է Ստամբուլի ոստիկանության պետի պաշտոնը 2009-2013 թվականներին։

Նմանատիպ նյութեր