Ձերբակալվել է Ստամբուլի դատավորը, ով արդարացրել էր պետական հեղաշրջման մեջ մեղադրվող 76 մարդու
Թուրքական ոստիկանությունը երեկ ձերբակալել է Ստամբուլի դատավորներից մեկին՝ Մեթին Օզչելիքին, ում որոշմամբ օրեր առաջ ազատ էր արձակվել պետական հեղաշրջման մեջ մեղադրվող 76 մարդ: Եվս 1 դատավոր՝ Մուստաֆա Բաշերը, գտնվում է հետախուզման մեջ:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը որոշում է կայացրել Օզչելիքին և Բաշերին աշխատանքից հեռացնելու մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին դուր չէր եկել Օզչելիքի որոշումը: Էրդողանն այն անվանել էր «զուգահեռ պետության՝ գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի որոշում»: