211652_close_icon
views-count2453 դիտում article-date 15:06 30-08-2016

Huffington Post-ը հեռացրել է Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին լրագրողի հոդվածները

Ամերիկյան հեղինակավոր Huffington Post պարբերականի տնօրինությունը հեռացրել է նախագահի թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար, 68-ամյա Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին լրագրող Դևիդ Սիմանի գրած բոլոր հոդվածները և արգելափակել նրա աքքաունթը, հաղորդում է TASS-ը։ Հիշեցնենք, որ օգոստոսին Սիմանը 2 հոդված էր ներկայացրել, որում խոսք էր գնում Քլինթոնի վատ առողջական վիճակի մասին։ Լրագրողը հասկացրել էր, որ Քլինթոնը, որպես նախագահի թեկնածու, պարտավոր է ամերիկյան ժողովրդի առաջ հաշվետու լինել իր առողջության մասին։ Ավելի ուշ հոդվածները հեռացվել էին թերթի կայքից, իսկ Սիմանը գրել էր Twitter-ի իր էջում. «Սա, ի՞նչ է՝ Չինաստա՞նն է։ Մի՞թե մարդիկ պաշտպանված չեն խոսքի ազատության և տպագրության կանոնադրությամբ»։ Քլինթոնի հիմնական մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը մեկանգամ չէ, որ հատարարել է նրա վատ առողջական վիճակի մասին։

Նմանատիպ նյութեր