211652_close_icon

Հիլարի Քլինթոնը առողջական վիճակի հետ կապված՝ հետաձգել է նախընտրական արշավները

views-count4183 դիտում article-date 09:39 12-09-2016
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաձգել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կալիֆորնիա իր ծրագրած այցը։ Պատճառը, ինչպես հաղորդել է CNN-ը, թոքաբորբն է, որն ախտորոշվել է նրա մոտ։ Քլինթոնի շտաբը ավելի վաղ հայտնել էր, որ դեմոկրատ թեկնածուն սեպտեմբերի 12-ին և 13-ին հանդիպումներ կանցկացնի Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում, որպեսզի միջոցներ հանգանակի նաև կուսակցության համար, իսկ 14-ին նա պետք է մեկներ Լաս Վեգաս։

Նմանատիպ նյութեր