211652_close_icon
views-count756 դիտում article-date 20:57 29-08-2016

«Կանեփ-կակաչ-2016»-ի ընթացքը. ամփոփ տեղեկատվություն

Օգոստոսի 27-ին և 28-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7371 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8,55 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 1 միավոր հրազեն, 1 նռնակ և 55 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ: Բացի այդ, միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախկինում կատարված անձնական ունեցվածքի գողության 1 դեպք, հայտնաբերվել է 4 հետախուզվող: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Նմանատիպ նյութեր