211652_close_icon
views-count1857 դիտում article-date 15:25 24-08-2016

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Օգոստոսի 23-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5687 կգ վայրի աճած կանեփի և 4 կգ կակաչի կանաչ զանգված: Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 10.5 կգ կշռով կանեփի 12 բույս: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 18.75 գրամ «մարիխուանա» և 3 մլ կշռով «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1 միավոր հրազեն, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 3 հետախուզվող: [i]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/i]

Նմանատիպ նյութեր