Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ
Օգոստոսի 29-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4169 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 0,4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի իրացման 1 դեպք:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 3 հետախուզվող:
[b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/b]