211652_close_icon
views-count21078 դիտում article-date 15:31 29-08-2016

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած, համարանիշները փոխած և «դռռիկասեր» օրինախախտների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մեծ թվով տրանսպորտային միջոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ավտոմեքենաների վարորդները իրենց «երկաթյա նժույգները» վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, փոխել են համարանիշները, տեղադրել են «դռռիկներ», ինչի համար նրանց նկատմամբ կազմվելու են վարչական ակտեր: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ հերթական անգամ կոչ է անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր