20617 դիտում
11:41 19-11-2015
Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է օրինախախտ, խմած վարորդների ավտոմեքենաներով. ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ռեյդերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կեսգիշերից Երևանի ՃՈ աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 37 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ իրենց մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական, մեքենաները վարել են հանդիպակաց երթևեկելի գոտիով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 50-200 հազար դրամի չափով:
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետությունում և բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, նրանց վարած տրանսպորտային միջոցներից, հայտնաբերվելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»:
ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի կարգադրությամբ Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի վրա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26708 դիտում
12:47 03-05-2016
Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվել է օրինախախտ ու խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ