211652_close_icon
views-count37705 դիտում article-date 14:07 09-08-2015

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 8-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 38 տրանսպորտային միջոց, որի վարորդներից 37-ը եղել են ոչ սթափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և խմած վարորդները տուգանվել են 100 հազարից 200 հազար դրամի չափով: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի կարգադրությամբ հանրապետությունում շարունակվում է ուժեղացված ծառայություն և բոլոր օրինախախտ վարորդները` անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ ոչ սթափների երկաթյա նժույգները տեղափոխվելու են տուգանային հրապարակներ: Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանի վրա, իսկ մարզերում` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները միայն 3 օրվա ընթացքում մարզերում հայտնաբերել են 4800 օրինախախտ վարորդ, որից 1900-ը եղել են ոչ սթափ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր