Լոս Անջելեսի օդանավակայանը փակվել է կրակոցների մասին տեղեկություններից հետո
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, հաղորդում է Ria Novosti-ն։
Ըստ տեղեկությունների՝ հաղորդագրություններ են ստացվել, որ օդանավակայանում կրակոցներ են հնչել։ Ներկա պահին ոստիկանությունը ստուգում է ստացված տեղեկությունը։
«Չճշտված տեղեկություններ կան Լոս Անջելեսի օդանավակայանում հնչած կրակոցների մասին։ Ոստիկանությունը ստուգում է անցկացնում։ Հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռրանկված են բոլոր համապատասխան միջոցառումները»,-Twitter-ի միկրոբլոգում գրառել է օդանավակայանի անվտանգության ծառայությունը։