Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին տեղեկությունից հետո ոստիկանությունը ձերբակալել է Զորրոյի հագուստով տղամարդու
Լոս Անջելեսի ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է Զորրոյի հագուստով մի տղամարդու այն բանից հետո, երբ հաղորդագրություններ էր ստացել օդանավակայանում կրակոցներ հնչեցնելու վերաբերյալ, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը թվիթերյան իր միկրոբլոգում։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ձերբակալվածը որևէ կապ ունի կրակոցների տեղեկության հետ։
Այս պահին օդանավակայանը վերականգնել է աշխատանքը, մանրամասն ստուգվել են բոլոր մասնաշենքերը։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ փակվել էին օդանավակայանի կենտրոնական տերմինալի բոլոր մուտքերն ու ելքերը։