211652_close_icon
views-count25208 դիտում article-date 11:10 01-02-2021

Աննա Հակոբյանը, գլուխը կախ, թողել է Լոս Անջելեսի օդանավակայանը և դուրս եկել՝ չնկատելով այնտեղ կանգնած հայերին. Ռոբերտ Մարկարյան

Աննա Հակոբյանը մոտ 9 ժամ առաջ իր թիկնապահների հետ միասին ժամանել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ամերիկաբնակ Ռոբերտ Մարկարյանը, ով ավելի վաղ «Դավաճան» գրությամբ պաստառով դիմավորել է, իր խոսքով, գերագույն գլխավոր դավաճանի կնոջը: «Ինչպես տեսաք, գլխիկոր, գլուխն առանց բարձրացնելու, նույնիսկ այնտեղ կանգնած մյուս հայերին չնայեց, գլուխը կախ, ամոթից, թողեց օդանավակայանն ու դուրս եկավ: Ես կատարեցի իմ պարտքը, այն, ինչ կարող էի անել, արեցի: Կարծում եմ, որ այս գիշեր կարող եմ ավելի հանգիստ քնել»,-ասել է նա: Նա ընդգծել է, որ միայն ֆեյսբուքում ստատուսներ գրելով հնարավոր չէ պայքարել, անգամ միայնակ ակցիա անելով պետք է հասկացնել, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս որևէ տեղ ժամանելիս, կան մարդիկ, ովքեր իրենց սպասում են նման պաստառներով ու իրենց մասին նման կարծիք ունեն: Թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կինը մեկնել Միացյալ Նահանգներ, հայտնի չէ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր