211652_close_icon
views-count10095 դիտում article-date 21:00 28-08-2016

Հետաքրքիր փաստեր «Սատանա քշողը» ֆիլմի մասին

1․Ֆիլմում տարբեր դերերի համար քննարկվել է Մառլոն Բրանդոյի, Ջին Հեքմենի, Օդրի Հեփբերնի, Ջեյն Ֆոնդայի, Շիռլի Մակլեյնի, Էնն Բաքրոֆթի թեկնածությունը, իսկ ռեժիսորական աթոռի համար առաջակվել է նաև Սթենլի Կուբրիկին, Արթուր Փենին, Պիտեր Բոգդանովիչին, Մայք Նիկոլսին, Ջոն Բուրմանին, Մարկ Ռայդելլին։ 2․Դերասան Ջեյսոն Միլլերը (հայր Կարրաս) համար այս դերը առաջինն է կինոյում, իսկ հայր Կարրասի մոր դերում նկարահանված ազգությամբ հույն Վասիլիկի Միլիարոսը ընդհանրապես չի խաղացել այլ ֆիլմերում։ Նրա համար այս ֆիլմը առաջին ու վերջինն էր։ 3․Ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը խնդրել էր ֆիլմի տեխնիկանան խորհրդատուներից մեկին՝ հոգևորական Թոմաս Բիմինգհեմին նկարահանումների ժամանակ կատարել իրական էկզորսիզմի արարողություն, որովհետև նկարահումները երբեմն-երբեմն ուղեկցվում էին տարօրինակություններով ու անբացատրելի անհաջողություններով։ Սակայն հոգևորականը հրաժարվել է, ասելով, որ դա միայն կավելացնի լարվածությունը կինոնկարահանման հրապարակում։ Մի անգամ այրվել էր ֆիլմի դեկորացիաները, իսկ հրդեհի պատճառները այդպես էլ մնացել էին անհայտ։ Նկարահումների հետ կապ ունեցող 9 մարդ մահացել են։ Դերասաններ Ջեկ Մակ Գոուրանը և Վասիլիկի Միլիարոսը մահացել են ֆիլմի պրեմիրերայից մի քանի օր առաջ։

Նմանատիպ նյութեր