211652_close_icon
views-count3790 դիտում article-date 23:20 10-07-2016

Բիլլի Գրեհեմը հայտարարել է, որ ֆիլմի ժապավենների մեջ իրականում սատանայի հոգի է մտել․ հետաքրքիր փաստեր «Սատանա քշողը» ֆիլմի մասին

1․Հայտնի քարոզիչ, քրիստոնեական առաջնորդ Բիլլի Գրեհեմը հայտարարել է, որ որ ֆիլմի ժապավենների մեջ իրականում սատանայի հոգի է մտել։ 2․Էլլեն Բերստինը համաձայնվել է նկարահանվել ֆիլմում այն պայմանով, որ չի արտասանի նախապես սցենարում եղած հետևալ բառերը «ես հավատում եմ սատանային», պրոդյուսերները համաձայնվել են և այդ նախադասությունը չի հնչել ֆիլմում։ 3․էկզորսիզմի տեսարանում օդափոխիչների միջոցով սենյակի ջերմաստիճանը նվազեցվել է մինչև -40 Ցելսիուսի, որպեսզի ստանան Ռիգանի շնչառության ավելի տպավորիչ տեսարան։ 4․Կանաչ հեղուկ նյութը, որ դուրս է գալիս աղջկա բերանից աղացած ոլոռ է։ 5․Ուիլյամ Պիտեր Բլետտիի գրքի համար որպես հիմք ծառայել է նրա կողմից լսված էկզորսիզմի իրական պատմություն, թե ինչպես երկու հոգևորական` հայր Ալբերտ Հյուզը և հայր Ուիլյամ Բոուրդերնը 1949 թվականին Մերիլենդ նահանգի Ռեյնոր լեռան վրա 13-ամյա մի տղայի միջից սատանայի հոգի են դուրս քշել։ 6․Ֆիլմի պրեմիերաները 1973 թվականին ուղեկցվում էին կինոդիտողների զանգվածային ուշաթափություններով, նույնիսկ շատ կինոթատրոնների մոտ հերթապահում էին շտապօգնության մեքենաներ։

Նմանատիպ նյութեր