Հետաքրքիր փաստեր «Հին օրերի երգը» ֆիլմի մասին
1․Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»։
2․Ֆիլմում Մհեր Մկրտչյանը իսկապես ուտում է թուղթը։
3․Շահում Ղազարյանը ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է քսան կիլոգրամ։
4․Ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվեց այն փոխարինել երգով, որը ավելի ազդեցիկ դարձավ։
5․Նարինե Բաղդասարյանն իրականում դերասանուհի չէր։ Նա ուղղակի աշխատում էր նկարահանման հրապարակում, և ռեժիսորի հավանելուց հետո պահանջվեց 3 ամիս նրան համոզելու համար, որպեսզի վերջինս խաղա այդ դերը։