211652_close_icon

Օգնության են հասել փրկարարները

views-count1270 դիտում article-date 16:36 28-08-2016
Օգոստոսի 28-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է. բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 28-ին, ժամը 12.19-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում Հ. Լ.-ը (ծնվ. 1999թ.) քնած է եղել:

Նմանատիպ նյութեր